Երեկ Ռուսաստանի մայրաքաղաքի իտալական Il Pittore ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 հայ է տուժել: Տուժածների ցուցակը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 29 մարդ, երկուսը զոհվել են: Ավելի վաղ հաղորդվում էր 32 տուժածների մասին:
Ռեստորանում միջադեպի ժամանակ գտնվող հայերն են`
Մարկուսյան Ռոմա, 24 տ., ձեռքի վնասվածք
Եգուսյան Սիրանուշ (ջերմային այրվածքներ)
Մկրտչյան Ֆելիքս, 14 տ. (ձեռքերի բաց վնասվածքներ)
Աղաջանովների ընտանիքը (դեմքի, պարանոցի ջերմային այրվածքներ)
Ելենա Յուրիի, 52 տ.
դուստրը` Վիկտորիա Իգորի, 30տ.
Թոռնուհին` Նիկա Իգորիի, 4 տ.
Բացի Աղաջանովների ընտանիքից, բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ իտալական ռեստորանում պայթյունը գրանցվել էր հունվարի 9-ին, որի հետևանքով շենքը մասնակիորեն փլուզվել էր և հրդեհ էր բռնկվել: Նախնական տվյալների համաձայն` ռեստորանում պայթել են գազի բալոնները: