հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տեսախցիկները Երևանի խաչմերուկներում գործելու են հունվարի 16-ից

Տեսախցիկները Երևանի խաչմերուկներում գործելու են հունվարի 16-ից

Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012թ. հունվարի 16-ից, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Տեսախցիկները տեղակայված են.

Աբովյան-Կորյուն,

Կոմիտաս-Վաղարշյան,

Բաղրամյան-Մոսկովյան,

Բաղրամյան-Պռոշյան,

Մաշտոց-Թումանյան,

Մաշտոց-Ամիրյան,

Խանջյան-Տիգրան Մեծ,

Խանջյան-Սայաթ Նովա,

Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,

Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղակայված են.

Իսակովի,

Արշակունյաց,

Մյասնիկյան,

Թբիլիսյան,

Աթենքի,

Բագրատունյաց,

Սարալանջի,

Աճառյան,

Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):

Կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր: