Հունվարի 10-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա 2011թ. դեկտեմբերին գողացել է Սեբաստիայի փողոցում կայանված «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ երիտասարդը նույն ժամանակահատվածում գողացել է Օգանովի փողոցի 76 շենքի բակում կայանված «ԲՄՎ-X 5»-ի կողային հայելիները` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` գողոնն առգրավված է,
կատարվում է նախաքննություն: