Home / Հայաստան / Երևանում վաղը հնարավոր են թույլ տեղումներ, ձնախառն անձրև. ջերմաստիճանը չի նվազի

Երևանում վաղը հնարավոր են թույլ տեղումներ, ձնախառն անձրև. ջերմաստիճանը չի նվազի

Այս գիշեր և հունվարի 12-ին հանրապետության ամբողջ տարածքում հնարավոր են տեղումներ` գիշերը` ձյուն, ցերեկը` ձնախառն անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկն առանձին շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, հաղորդում է Meteo TV-ն:

Տեղումների մեծ հավանականություն կա հատկապես հարավային կեսում` Գեղարքունիքի հարավային հատվածում, Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում, այստեղ առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Հնարավոր է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ, և ցածր տեսանելիություն:

 

Երևանում դեկտեմբերի 12-ին հնարավոր են թույլ տեղումներ, ձնախառն անձրև: Հնարավոր է նաև մառախուղ, ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1-3, ցերեկային ժամերին +2+4, երեկոյան 0-2: