Home / Հայաստան / ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին երեք անունները հայտնի են. «Երկիր»

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին երեք անունները հայտնի են. «Երկիր»

Տոնական թոհուբոհի մեջ կարծես աննկատ էր մնացել առաջին հայացքից քաղաքականության հետ կապ չունեցող մի իրադարձություն, որը, սակայն, նոր տարում պետական պաշտոնյաների՝ հրապարակային ձեռնարկին առաջին մասնակցությունը լինելուց բացի, կարծես բոլորովին այլ քարոզչական նպատակ էր հետապնդում։ Խոսքը հունվարի 5-ի երեկոյան Երևանի Սբ Սարգիս եկեղեցում կատարված ճրագալույսի արարողությանը պետական պաշտոնյաների մասնակցությունն էր, գրում է «Երկիր» թերթը:

«Արարողակարգին քիչ թե շատ ծանոթ որևէ անձի համար երկրի նախագահի, վարչապետի և Երևանի քաղաքապետի եռամիասնությունը զարմանալի կարող է թվալ։ Միանշանակ է, որ այս ձևաչափր չի կարող ներկայացնել պետական արարողակարգ, այլապես այստեղ պարտավոր էին ներկա լինել առնվազն ԱԺ և ՍԴ նախագահները։ Այս դեպքում մենք հստակորեն գործ ունենք այլ ձևաչափի հետ։ Իսկ այն չի կարող այլ բան ներկայացնել, քան Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող եռյակը։

Այսպիսով, վստահաբար կարելի է պնդել, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին երեք անունները կլինեն՝

1.         Սերժ Սարգսյան

2.         Տիգրան Սարգսյան

3.         Տարոն Մարգարյան։

Իսկ չորրորդ անձը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հուսով ենք, կապ չի ունենա ՀՀԿ ցանկի հետ։ Չնայած մեր երկրում ոչինչ բացառված չէ։ Մանավանդ, նախադեպն արդեն եղել է«, – գրում է «Երկիրը»: