Թել-Ավիվը ճանաչվել է 2011 թվականի լավագույն գեյ քաղաքը: Այս տվյալները ստացվել են gaycities.com կայքում անցկացված առցանց քվեարկության արդյունքում:
«Մերձավոր Արևելքի գեյ-մայրաքաղաքը համարվում է միջերկրածովյան ձևով էկզոտիկ և հյուրասեր քաղաք, որտեղ գերակշռում է «այսպիսին է կյանքը» վերաբերմունքը»,- նշում է հարցման արդյունքները հրապարակած կայքը:
Թել-Ավիվի օգտին քվեարկել է հարցվածների 43%-ը, մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է գտնվում Նյու Յորքը, որը 14% է հավաքել:
Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունք ունեցող քաղաքների թվում են նաև Թորոնտոն, Սան-Պաուլուն, Մադրիդը, Լոնդոնը, Նյու Օրլեանը և Մեխիկոն: