Home / Հայաստան / Ոստիկանությունը միացյալ գործի է վերածել ՀՀ վարչապետի և ՀՌԱԿ ատենապետի բողոքները

Ոստիկանությունը միացյալ գործի է վերածել ՀՀ վարչապետի և ՀՌԱԿ ատենապետի բողոքները

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հակասությունների արդյունքում նրանք երկուսն էլ դիմել են դատախազություն  քրեական գործ հարուցելու համար: Վերոնշյալ երկու անձանց դիմումները կցվել են ՀՌԱԿ-ի հետ կապված մեկ այլ գործի հետ և այդ գործի նախաքննությունն այս պահին ընթացքի մեջ է: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ Հարություն Առաքելյանը վարչապետին մեղադրել էր 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի վաճառի ընթացքում 31 միլիոն դրամ յուրացնելու մեջ, իսկ վարչապետը, իր հերթին, պահանջել էր քննել Առաքելյանի հայտարարությունները և քրեական գործ հարուցել:

Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ին վերաբերող մեկ այլ գործին, ապա Մալխասյանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազություն նախորդ տարի դիմում էր ուղարկվել, որ ՀՌԱԿ-ին Երևանի և Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի կերպով վաճառվել են թվով 7 բնակարաններ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2006-2010 թվականների ընթացքում Երևան, Գորիս, Արտաշատ, Նոր Հաճն և Վանաձոր քաղաքների մի շարք բնակարաններում օտարման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ: 2011 թվականի նոյեմբերի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետով և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է Ոստիկանության կենտրոնի քննչական բաժին: