Երկու շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ տոներից հետո Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Տեսանկյուն» հաղորդման հեղինակ և վարող Գևորդ Ալթունյանը կզբաղեցնի Առաջին լրատվականի տնօրենի պաշտոնը:
Ինչպես այսօր գրում է «Երկիր» թերթը, լուրը Ալթունյանը հերքել է, սակայն, թերթի պնդմամբ, որոշումն արդեն ուժի մեջ է, և Ալթունյանն առաջիկա օրերին կանցնի նոր պաշտոնի: Իսկ դեռ այդ պաշտոնը զբաղեցնող Սամվել Ֆարմանյանը, «Երկիր»-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի մեծամասնական ընտևրակարգով: