Home / Հայաստան / Երևանում մինչև հունվարի 15-ը ձյուն չի սպասվում

Երևանում մինչև հունվարի 15-ը ձյուն չի սպասվում

ՀՀ տարածքում hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-14-ին կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում hունվարի 12-13-ին  սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: 15-ի երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ, 16-ին սպասվում  է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: