ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեկնել է հերթական արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին: Ղարիբջանյանը ամսվա վերջին աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի թղթակցի հետ զրույցում Ղարիբջանյանը հաստատել է, որ արձակուրդում է, բայց չի հայտնել, թե ինչ աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում: Նա նաև ասել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն այժմ դրված են երգչուհի Սոֆի Մխեյանի հոր` նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանի վրա:
Թերթը գրում է նաև, որ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իրեն օգնական է նշանակել Ռաֆայել Աբովյանին, որը, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոյանի աներորդին է ու նախկինում ՀՀԿ-ում հերթապահ վարորդ է եղել: