Home / Հայաստան / Հայագիտության զարգացման հայեցակարգն ամրապնդելու է անկախ պետականությունը. կառավարություն

Հայագիտության զարգացման հայեցակարգն ամրապնդելու է անկախ պետականությունը. կառավարություն

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, փաստաթղթերի հիմնական նպատակն է պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։

«Ակնկալվում է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հայագիտությունը կխթանի անկախ պետականության ամրապնդումն ու կնպաստի ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ ընդունված փաստաթղթերում տրված են այնպիսի լուծումներ, որոնք բավարարում են մեր բոլոր գիտահետազոտական հիմնարկներին և մասնագետներին», – ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։