27-ամյա բրիտանուհի Հեյզել Ջոնսը կրկնակի արգանդ ունի: Դեռևս դեռահասության շրջանում նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նրա դաշտանը ուղեկցվում սաստիկ ցավերով և ցնցումներով: Հեյզելն իմացել է իր ախտորոշման մասին 18 տարեկանում:
Միլիոնից մեկի մոտ հանդիպող այս բնածին խանգարման հետևանքով աղջիկը երկու արգանդ ունի, հետևաբար նաև երկու հեշտոց: Արդյունքում աղջիկը երկու անգամ զրկվել է կուսությունից, թեև հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում նա հայտնել է, որ հարմարվել է իր այդ յուրահատկությանը և շատ լավ է իրեն զգում:
Ի դեպ, աղջիկը հրաժարվել է ավելորդ արգանդի հեռացման վիրահատության առաջարկից: