Հունվարի 12-ին ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Աշոցք ավտոճանապարհի 149-րդ կմ-ում շրջվել է Fan 884 վրացական պետհամարանիշով «Դաֆ» մակնիշի բեռնատարը:
Վթարի հանգամանքները դեռևս պարզված չեն: 40-ամյա Մամուկա Իմնաիշվիլին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց, այնուհետև` Գյումրու Գյուլբենկյան հիվանդանոց, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: