Հունվարի 12-ին Աբովյան քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ-ի ավագ գանձապահ 49-ամյա Անդրանիկ Մանուկյանի ինքնասպանության փաստի առթիվ Կոտայքի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել է ՀՀ Քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (յուրացում կամ վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը:
Մանուկյանի դին հայտնաբերվել է Աբովյան-Ջրաբեր ճանապարահի 3-րդ կմ-ին՝ ծառի տակ: Նա ինքնասպանության էր դիմել՝ խմելով 3 շիշ էսենցիայի լուծույթ, որից հետո տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, այնուհետ՝ Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ժամը 20.00-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Տեղեկանալով դեպքի մասին` Աբովյանի «Հայփոստի» տնօրենի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում ու պարզվել է, որ պակասում է 17 միլիոն 113 հազար 477 դրամ, որը յուրացվել է Մանուկյանի կողմից: Կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ առայժմ չկան: