Home / Հայաստան / Արարատի մարզում Երևանի բնակչի դիակ են գտել

Արարատի մարզում Երևանի բնակչի դիակ են գտել

Այսօր ժամը 10.45-ի սահմաններում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցին հարակից` Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել երեք հրշեջ-փրկարար` հրամանատարի գլխավորությամբ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Երևանի բնակիչ` 70-ամյա Յուրա Գրիգորյանի դին: