Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կներկայացնի Կոնգրեսի գնահատականը դեկտեմբերին Հատուկ Քննչական Ծառայության կողմից ներկայացված Մարտի մեկի վերաբերյալ զեկույցին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Ինչպես «ՉԻ»-ին փոխանցել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնը պատրաստել է գրավոր փաստաթուղթ, որը մոտ օրերս կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի կողմից կներկայացվի հանրությանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ի կողմից պատրաստված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին զեկույցում չեն բացահայտվում 10 անձնանց սպանության մեղավորները: