Home / Հայաստան / ԱԺ նախագահը տեղափոխվում է «Հրազդան» համալիր

ԱԺ նախագահը տեղափոխվում է «Հրազդան» համալիր

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը առաջիկա օրերին պատրաստվում է բնակության տեղափոխվել կառավարական առանձնատների «Հրազդան» համալիր:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», հղում կատարելով իր աղբյուրներին, Նիկոյանի ընտանիքին այստեղ հատկացվելու է առանձնատուն:

«Նիկոյանի այս որոշումը կարելի է հասկանալ. սա իշխանության սիմվոլ այդ վայրում հյուրընկալվելու հնարավորություն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է և չունենալ», – գրում է «ՀԺ»-ն:

Ըստ թերթի` դիտորդները դժվար են պատկերացնում իրադարձությունների զարգացման նման սցենար, երբ Սամվել Նիկոյանը ընտրություններից հետո էլ պահպանի ԱԺ նախագահի կարգավիճակը:

«Ինչպես նշել էինք, ընտրություններում նույնիսկ ՀՀԿ-ի հաղթանակի պարագայում, որը քիչ հավանական է թվում, ԱԺ նախագահի ամենահավանական հավակնորդը գործող վարչապետ Տ. Սարգսյանն է: Իսկ թե ում է պատկերացնում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը` ընտրություններում հաղթելու պարագայում, առայժմ դժվար է ասել», – եզրափակում է թերթը: