Home / Հայաստան / Ամերիկացի տիեզերագնացը հանդիպել է Մարսի մասին երազող հայ աշակերտին

Ամերիկացի տիեզերագնացը հանդիպել է Մարսի մասին երազող հայ աշակերտին

Նախորդ տարի ԱՄՆ-ի Բըրբենք քաղաքի 9-ամյա բնակիչ Շանթ Արմենյանը նամակ էր գրել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆին` խնդրելով նրան որևէ տիեզերագնացի հրավիրել իր դպրոց:

Երեկ կոնգրեսականը կյանքի է կոչել աշակերտի ցանկությունը: Նա եկել է Գլենդեյլի հայկական դպրոց NASA-ի տիեզերագնաց Գրեգորի Չամիթովի հետ, ով պատմել է աշակերտներին միջազգային տիեզերակայանում աշխատելու իր փորձի մասին:

Հայազգի աշակերտը փոքր տարիքից սկսել է հետաքրքրվել տիեզերագնացությամբ. Նա նշել է, որ իսկական տիեզերագնացի հետ խոսելը մեծ կարևորություն ուներ 9-ամյա երեխայի համար, ով նույնպես պատրաստվում է ապագայում այդ ոլորտում աշխատել:

«Ես միշտ երազել եմ Մարս թռչել»,-ասել է նա: «Ուզում եմ Մարսում հայտնված առաջին մարդը դառնալ»:

Աշակերտների հետ զրուցելիս Չամիթոֆն ասել է. «Կյանքում ամենադժվարը սեփական երազանքների հետևից գնալն է: Եթե դուք իսկապես ուզում եք անել դա, ապա պետք է սեփական չափանիշներները դնենք ձեր առջև: Եվ եթե մտածում եք, որ կստանանք այն ինչ ուզում եք, կարծում եմ, դա ձեզ կհաջողվի»:

Նա նաև նշել է, որ աշակերտների հետ տիեզերագնացության մասին խոսելը ամենակարևոր բանն է, որ կարող է անել տիեզերագնացը հաջորդ սերնդին ոգեշնչելու համար. «Եթե այսպիսի քայլը կարող է ոգեշնչել երեխաներին սովորել գիտություններ, մաթեմատիկա, ինժեներություն և տեխնոլոգիա, ուրեմն դա իսկապես արժեք ունի»:

Լուսանկարը` www.lacanadaonline.com