Գերմանիայում տեղի է ունեցել հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և այսօր կայանալիք մրցամարտում նրա մրցակցի` արգենտինացի Պաբլո Ֆարիասի կշռման արարողությունը, որի արդյունքում պարզվել է, որ Աբրահամը կշռում է 76 կգ, Ֆարիասը` 75.3 կգ:
Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է այսօր` Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով, Երևանի ժամանակով 01:30-ին: