Home / Հայաստան / Խանութից 70000 դրամ գողացած երիտասարդները հայտնաբերվել են

Խանութից 70000 դրամ գողացած երիտասարդները հայտնաբերվել են

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հունվարի 13-ին Արթիկում գողություն կատարած անձանց: Վերջիններս գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խանութի դրամարկղից գողացել էին 70.000 դրամ և ծխախոտ:

Պարզվել է, որ գողությունը կատարել են 17-ամյա Սարգիս Մ.-ն և նրան հասակակից Ալեքսանդր Հ.-ն ու Աղասի Բ.-ն:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: