Առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թիմը կփորձի հնարավորինս քիչ օգտագործել վարչապետի կերպարը քարոզչության նպատակով: Այս տարբերակը այժմ քննարկվում է «Ազգային ճակատի» շտաբում, գրում է РБК daily-ն:
Ներկայումս, շտաբի անդամներից մեկի խոսքով, ակտիվորեն քննարկվում է այն, որ վարչապետի համար քարոզչություն են տանելու հիմնականում նրա վստահված անձինք: Նրանք պետք է ընտրվեն այսօր կայանալիք շտաբի նիստի ժամանակ: Սակայն թեկնածուների անունները արդեն հայտնի են. դրանք Պուտինի շտաբում ընդգրկված 11 անձինք են:
Պուտինի կերպարը որոշված է հնարավորինս քիչ օգտագործել, քանի որ, նախևառաջ, նման քարոզչության արդյունավետությունը չափազանց փոքր է, բացի դա, «Պուտինին առանց այդ էլ բոլորը գիտեն»:
Այդուհանդերձ, պարբերականի աղբյուրը կարծում է, որ վարչապետի մասին կփորձեն հնարավորինս քիչ հիշեցնել, քանի որ ազգաբնակչությանն արդեն նյարդայնացնում է Պուտինի անվան և կերպարի հաճախակի հիշատակումը: Ինչպես նշում է քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մակարկինը, մարդիկ, տեսնելով թեկնածուի դիմանկարով պաստառները, մտածում են, որ շատ ավելի լավ կլիներ, եթե քարոզչության վրա ծախսված գումարները հատկացվեին իրենց կարիքներին: Ի դեպ, իշխանամետ ընտրազանգվածը հատկապես կպչուն է, քանի որ կարծում է, որ «քաղաքականությունը պետք է ավելի էժան լինի»: