ՀՀ ԱԺ-ում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը նրան է փոխանցվել իր կուսակցության նամակը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին «Ժառանգության» և ՀՅԴ-ի ծրագիրը և դրա հիմնավորումները:
«Ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել, որ մեր ընտրական օրենքգիրքը վերանայման կարիք ունի: Ասվել է, որ պետք է կուսակցական և պետական կառույցների տարանջատում անել, ասվել է, որ պետք է համամասնական ընտրական համակարգի չափը մեծացնել: Վեհաժողովը համարել է, որ «թեպետ նոր Ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համարժեք հիմք է ծառայում` եթե կիրարկվի բարի կամքով, սակայն խորհուրդ է տալիս իշխանություններին վերացնելու այն բոլոր թերություններն ու հաշվի առնելու այն հանձնարարականները, որոնք կարող են պարունակել ընդունված օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջիկա կարծիքում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Ստեփան Սաֆարյանը:
Նա հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխման անհրաժեշտության մասին խոսել է նաև Եվրոպայի խորհուրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն:
Սաֆարյանի խոսքով` Պրեսկոտը քննարկան ժամանակ հրաժարվել է հայտնել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, սակայն նկատել է, որ այս առումով փոփոխությունների անելու հարցում միևնույն տեսակետն ունեն հայաստանյան քաղաքական կուսակցությունները: