Յակուտիայի հավերժ սառույցների մեջ` Մամոնտների լեռան խորքերում, Սիբիրի գիտնականները մանրէ են հայտնաբերել, որը ակտիվանում և կիսվում է +5 աստիճան ջերմության պայմաններում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական կապերի կենտրոնը:
Ներկայումս անցկացվում է Bacillius F գենոմի հետազոտություն ու համեմատություն, որպեսզի ավելի հստակ տրվի միկրոօրգանիզմի թվագրումը, սակայն սպիտակուցների տվյալների և այլ գործոնների հետազոտությունը ցույց է տալիս, որ մանրէն «հետ է մնացել» ժամանակակիցներից 3 մլն տարով:
Գիտնականները ենթադրւմ են, որ այդ մանրէներին հատուկ է կենսունակության պահպանման հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս գոյատևել մեռած տեսակների մեջ:
«Բացի դա, այս մանրէներին ժամանակակիցներից տարբերող հատկանիշն այն է, որ նրանք ավելի ուժեղ կամ ավելի տիպիկ իմունային պատասխան են տալիս, եթե ներարկել այն կրծողների օրգանիզմ: Ամեն ինչ այդպես էլ եղել է»,-ասել է քիմիական կենսաբանության և ֆունդամենտալ բժշկության Ինստիտուտի աշխատակից Նադեժդա Միրոնովան:
Այն կենդանիները, որոնք «ծերության պատվաստում են» ստացել, բոլոր առումներով շատ ավելի բարենպաստ վիճակում են, քան սովորական կրծողները, նախնական տվյալներով առաջին խմբի մկների կյանքի տևողությունը երկարել է:
«Արդեն իսկ հաստատվել է, որ Bacillius F-ի ներարկումը ծերացած կենդանիների մոտ դրական է ազդել կյանքի որոշ ցուցանիշների վրա: Նախևառաջ դա վերաբերում է իմունիտետին և դրա արագության ակտիվացմանը»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ: