Home / Հայաստան / «Նոր Զովք» խանութից 50.000 դրամի խմիչք գողացած տղաներին գտել են

«Նոր Զովք» խանութից 50.000 դրամի խմիչք գողացած տղաներին գտել են

Հունվարի 16-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15, 16 և 17 տարեկան 4 երիտասարդի, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ նրանք հունվարի 12-ին «Նոր Զովք» խանութից գողացել են 50.000 դրամ ընդհանուր արժողության խմիչք: