Երեկ ԵԽԽՎ համազեկուցող Զոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համար սահմանադրական փոփոխություններ են պետք, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Երեկ երբ նա լրագրողներին պատմել է այդ մասին, թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ Սահմանադրության ո՞ր դրույթը պետք է փոխվի համամասնական ընտրակարգի անցնելու համար։
«Եթե չեմ սխալվում, Սահմանադրության մեջ երկու ընտրակարգն էլ կա, և Սահմանադրություն փոխելու խնդիր է առաջանում», – ասել է Բիշարյանը։
«Իրականում, Սահմանադրությունում համամասնական կամ մեծամասնական ընտրակարգի մասին որևէ բան չկա, և ընտրակարգ փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն օրենքի փոփոխությամբ։ Ստացվում է, որ կամ ՕԵԿ-ում ծանոթ չեն Սահմանադրությանը կամ որոշել են միտումնավոր ապակողմնորոշել համազեկուցողին», – եզրափակում է «Հայկական ժամանակը»։