Լոնդոնում ոստիկանությունը հունվարի 16-ի երեկոյան ապամոնտաժել է դեռևս 2010 թվականի ապրիլին Խորհրդարանի հրապարակում բացված վրանային փոքր քաղաքը: Ինչպես հայտնում է BBC News-ը, այսպես կոչված «ժողովրդավարության գյուղի» վերացումը հնարավոր է եղել իրականացնել միայն այն բանից հետո, երբ 2010 թվականի սեպտեմբերին ուժի մեջ է մտել հրապարակներում վրանների տեղադրումն արգելող հրամանը:
Որոշ տվյալների համաձայն, քաղաքի վերացումը ուղեկցվել է ձերբակալություններով, սակայն ոստիկանությունում չեն հաստատել այս տեղեկությունները:
Քաղաքային իշխանությունները բացատրել են վրանների տեղադրման արգելքը նրանով, որ ցուցարարների ճամբարները խանգարում են ինչպես տեղաբնակներին, այնպես էլ տեսարժան վայրեր այցելող զբոսաշրջիկներին:
2011 թվականի հուլիսին արդեն իսկ վերացնում էին վրանները Խորհրդարանի հրապարակից Լոնդոնի Գերագույն դատարանի որոշմամբ, սակայն ավելի ուշ ակտիվիստները վերադարձել էին և մոտ 30 նոր վրաններ տեղադրել:
«Ժողովրդավարության գյուղը» ստեղծվել է, մասնավորապես, Աֆղանստանի պատերազմի և կապիտալիզմի դեմ պայքարելու նպատակով, հայտնում է Lenta.ru-ն: