Հունվարի 16-ին, ժամը 20:35-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 45-ամյա մի բնակչի:
Նա հայտնել է, որ հունվարի 16-ին թմրամիջոց է պատրաստել, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը հյուրասիրել է ընկերոջը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: