Հարավային Սուդանում երեկ ձեռբակալված ինքնաթիռի անձանկազմը, որոնց թվում կա նաև Հայաստանի քաղաքացի, ազատ է արձակվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանի հաղորդմամբ` պարզվել է, որ անձնակազմը ձերբակալված չի եղել, պարզապես վերցված է եղել ինքնաթիռը, ինչը կապված է Սուդանի քաղաքական իրավիճակի հետ: Մինչ ինքնաթիռը վերցված է եղել, դրա անձնակազմը պահվել է ռազմական ճամբարում:
Տիգրան Բալայանը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմի անդամ Հայաստանի քաղաքացին խնդրել է իր անունը չհրապարակել, սակայն հայտնել է, որ այժմ սպասելու է Սուդանում ` մինչ հայտնի կլինի իր ինքնաթիռի հետագա ճակատագիրը, որից հետո իքնքն էլ կորոշի իր անելիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Սուդանում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված Հայաստանի քաղաքացու ինքնությունը պարզվել է, սակայն չէր հրապարակվում` էթիկայի նորմերից ելնելով:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում ձերբակալվել է Սուդանի Park Air ընկերության Ան-32 ինքնաթիռը: