Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական:
38-ամյա Ներսեսյանը 2008-ից 2012 թվականն աշխատել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ, մինչ այդ երկու տարվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովում զբաղեցրել է արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը: