Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող 33-ամյա Տիգրան Ջուրյանի դին գտել են Երևան-Սևան ճանապարհին` «Թեյարան»-ին հարակից ձորում:
Մալաթիա թաղամասի Շահումյանի 6-րդ փողոցի 61 տան բնակիչը դուրս էր եկել տնից հունվարի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում և իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 03 SS 938 պետհամարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս չէր վերադարձել:
Պարզվել է, որ Տիգրան Ջուրյանի վարած ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին վթարի էր ենթարկվել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր: