Մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է տների կողոպտիչների, որոնք սովորություն ունեին հանցագործության վայրում իրենց գուլպաները թողնել, հայտնում է Lenta.ru-ն:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործները գուլպաներն օգտագործել են որպես ձեռնոցներ: Հանցագործության իրականացումից հետո կողոպտիչները հանում էին գուլպաներն ու թողնում դրանք տան պատուհանագոգին:
Վերջերս ոստիկանները խուզարկել են ենթադրյալ հանցագործների բնակարանները և այնտեղ գողացված իրեր են հայտնաբերել: Մասնավորապես, իրավապահ մարմինների աշխատակիցները գողերի բնակարաններում հեռուստացույց, մուշտակներ, նոութբուքեր և զարդեր են գտել: