Երեկ 16:30-ի սահմաններում Երևանի Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որի հետևանքով կրակոցներ են հնչել: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վիճաբանողների թվում են եղել «ՆԻԿՕ» կահույքի սրահի սեփականատիրոջ (օրաթերթն անունը չի նշում) եղբորորդին և «Դավիդով» ծխախոտի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատերերից մեկի` Արթուր Մանվելյանի որդիները: Մինչ ոստիկանության ժամանելը վիճաբանության մասնակիցները հեռացել են դեպքի վայրից:
Ոստիկանությունից «Հրապարակ» օրաթերթին փոխանցել են, որ դեպքի վայրից հայտնաբերվել է ավելի քան 10 պարկուճ, կատարվում է քննություն: