ՀՀԿ-ն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների է գնալու աոանձին ցուցակով: Այս մասին «Երկիր» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
Նա վստահեցրել է, որ ի սկզբանե կուսակցությունում որոշված է եղել գնալ առանձին ցուցակով։
Պետրոսյանը նշել է, որ իրենք շարունակում են մնալ այն համոզմունքին, որ ՀՀԿ-ն լինելու է մեծամասնություն խորհրդարանում։
«Առաջինը կլինի ՀՀԿ-ն, երկրորդը՝ ԲՀԿ-ն, երրորդը՝ ՀԱԿ-ը, չորրորդը՝ ՀՅԴ-ն, հինգերորդ էլ կարող է չլինի», – ասել է հանրապետական պատգամավորը՝ չնշելով կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի անունը։