ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Մելիքյանը 30 տարեկան է, սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2006 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2008 թվականին վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում:
2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական:
Նշենք, որ երեկ վարչապետի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել նաև Եղիշե Կիրակոսյանը: