ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Սպարտակ Սմբատյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն տարածված լուրը, թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանելու է ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, չի համապատասխանում իրականությանը:
«Այդ հարցը մեր օրակարգում չկա»,- ասել է Սպարտակ Սմբատյանը:
Հիշեցնենք, որ այսօր, հղում անելով ՀՅԴ-ում սեփական աղբյուներին, «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, թե ՀՅԴ-ն պաշտպանելու է Սասուն Միքայելյանի թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: