Հունվարի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Սելիմի լեռնանցքում և Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության հյուսիս և հյուսիս-արևմտյան շրջաններում ճանապարհներին ձյուն է տեղում: Մաքրման աշխատանքները շարունակվում են:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: