Home / Հայաստան / ՍԱՍ-Ի Արտակը կպայքարի Արսենյանի դեմ

ՍԱՍ-Ի Արտակը կպայքարի Արսենյանի դեմ

Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ այս ընտրատարածքում առաջադրվելու հավակնություններ է դրսևորում նաև Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանը։ Նախորդ ընտրությունների ժամանակ այս ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), ով չի պայքարելու խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար: