Այս գիշեր` ժամը 03.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սայաթ-Նովա գյուղից բերման են ենթարկել նախկինում դատապարտված մի տղամարդու:
Պարզվել է, որ նա գիշերը մի բնակարանից գողացել է հեռուստացույց, երաժշտական կենտրոն, փոշեկուլ և հեռախոսներ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: