Դանիայում Cafe Teateret թատրոնի ղեկավար Քրիստիան Լոլիկը մտադիր է «Մանիֆեստ 2083» վերնագրով պիես բեմադրել 77 մարդկանց մահվան պատճառ դարձած նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի ճակատագրի մասին: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
«Իմ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի պատմեմ սարսափելի ողբերգության մասին` Բրեյվիկի գաղափարների և մտքերի օգտագործմամբ: Այս պիեսի նպատակը հուլիսի 22-ի իրադարձությունների հետագա կրկնումը կանխելն է: Ցավոք սրտի, մենք չենք կարող դա բացառել: Այնպես որ, պետք չէ թերագնահատել իմ պիեսի կարևորությունը»,-պատմել է ռեժիսորը:
Նշենք, որ դանիական իշխանությունները քննադատել են ներկայացման գաղափարը, սակայն չեն արգելել բեմադրել այն, քանի որ դա կհակասեր խոսքի ազատության սկզբունքներին: «Մանիֆեստ 2083»-ի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 23-ին: