Հունվարի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 248-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 40-ամյա Գևորգ Շադունցը, և ուղևորը` 43-ամյա Աշխեն Լևոնյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` կատարվում է քննություն: