Հունվարի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Սելիմի լեռնանցքում, Գյումրի-Ջաջուռ հատվածում և Կոտայքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղացած առատ ձյան /15-40սմ/ պատճառով, դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/ և Տաշիրի ճանապարհահատվածները: Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: