Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 20 ցմահ բանտարկյալներ հայտարարել էին, թե պատրաստվում են հացադուլ անել, եթե իրենց չընդունի իրավասու պաշտոնյաներից մեկը և չլսի իրենց պահանջը։ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Երկիր» թերթին հայտնել է, որ, որ ցմահ բանտարկյալները պահանջում են, որ իրենց դատավճիռները վերանայվեն և պատիժները համապատասխանեցվեն Քրեական օրենսգրքում արված նոր փոփոխություններին, որոնց համաձայն՝ պատիժ պետք է սահմանվի 15-20 տարի ազատազրկման շրջանակներում։
ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում ասել է, որ բանտարկյալները դիմում են գրել, որ նախագահի ներկայացուցիչը հանդիպի իրենց հետ։ Դիմումն ընդունվել է և համապատասխան ընթացք է տրվել։