YouTube կայքը «Քո կինոն» խորագրով սեփական կինոփառատոնը կանցկացնի, հայտնում է Associated Press-ը:
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Դրա համար անհրաժեշտ է 2012-ի փետրվարի 2-ից մինչ մարտի 31-ը կարճամետրաժ ֆիլմ ուղարկել մրցույթին, որը անցկացվելու է անմիջականորեն YouTube-ում: Եզրափակիչ փուլի մասնակիցներին ընտրելու է Թոնի և Ռիդլի Սկոտների Scott Free Productions ընկերությունը:
Մրցույթին ներկայացված ֆիլմերը կարող են պատկանել ցանկացած ժանրի: Բացի դա, ժյուրին կքննարկի ոչ միայն ինքնուրույն արված կարճամետրաժ ժապավենները, այլև օրինակ սերիալների փորձնական եթերները:
Եզրափակիչ փուլում հայտնված բոլոր 50 ֆիլմերը կտեղադրվեն փառատոնին նվիրված YouTube-ի էջում: Օգտատերերի քվեարկությունների արդյունքում այդ ֆիլմերից ընտրվելու են 10 լավագույն աշխատանքները: Հաղթած ֆիլմերը այնուհետև կներկայացվեն Վենետիկի 69-րդ կինոփառատոնին: Բացի դա, լավագույն ֆիլմի հեղինակը 500 հազար դոլարի չափով գրանտ կստանա: Ենթադրվում է, որ այդ գումարը կծախսվի նոր ֆիլմի ստեղծման վրա, որի նկարահանումները կիրականացվի Scott Free Productions ընկերության աջակցությամբ: