Ոստկանությունը որոշ մանրամասներ է հրապարակել հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի ժամանակ հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա Տիգրան Հ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ օրը, ժամը 16.30-ին, 18-ամյա Նարեկ Մ.-ն վիճաբանել է 19-ամյա Էդգար Ն.-ի հետ, որի ընթացքում Նարեկ Մ.-ն իր մոտ եղած «Colt Government» գազային ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նարեկ Մ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք գազային ատրճանակը:
Նարեկ Մ.-ն և Էդգար Ն.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին պարզելու, ինչպես և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: