հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ադրբեջանում մշակույթ է ձևավորվում` մարդասպանը պիտի հերոսանա. ազգագրագետ

Ադրբեջանում մշակույթ է ձևավորվում` մարդասպանը պիտի հերոսանա. ազգագրագետ

Ադրբեջանում այսօր ապրում է 2500-3000 հայ, որոնք, սակայն, բարձրաձայն չեն ասում իրենց ծագման մասին, քանի որ վախենում են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ, ըստ Ադրբեջանի պաշտոնական թվերի, այնտեղ ապրում է 120 000 հայ: Խառատյանի խոսքով՝ այդ թվի մեջ նրանք հաշվում են նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը:

Խոսելով 1988-1990 թվականներին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին` ազգագրագետն ասել է, որ 1990 թվականի հունվարի 19-ին դեպքերի զարգացումները հասել են կուլմինացիային` հունվարի 19-ին Բաքվում հայ այլևս հնարավոր չի եղել:

«Հունվարի  20-ին այդ ստահակները, վերջապես հայերի հետ խնդիրը լուծված համարելով, շրջափակում են ադրբեջանական իշխանության խորհրդանիշները` Կենտրոնական կոմիտեն, Գերագույն խորհուրդը, և նույնիսկ Ռիժկովը, որը, կարծես, նորմալ մարդ է, Հայաստանի աղետին ուղղակի տեղյակն էր: Մարդ, որն ինքը դատապարտող տոնով էր գրում այս դեպքերի մասին, ասում է, որ հունվարի 20-ին, առավոտյան ողբերգություն է եղել, քանի որ Ժողովրդկան ճակատը շրջափակել է ԳԽ շենքը և կենտկոմի շենքը: Ուրեմն մինչև այդ ողբերգություն չկար, ամեն ինչ նորմալ էր, մարդիկ էին, հայեր էին կոտորվում էին` ոչինչ, հունվարյան ամբողջ այդ օրերի պտույտը ողբերգություն չէր, ողբերգություն էր, երբ որ արդեն շրջափակեցին իշխանության սիմվոլները», – ասել է Խառատյանը:

Խոսելով նաև այն մասին, որ այսօր Ադրբեջանը նշում է «ինչ-որ ցեղասպանություն, կամ հերոսացնում է ինչ-որ մարդկանց, ազգարագետն ասել է, որ դա իր համար անհասկանալի է:

«Ցեղասպանությունը ո՞վ է  իրականացրել Ադրբեջանում, ԽՍՀՄ զինվորականնները` Նառոդնի ֆռոնտին կասեցնելո՞վ, իր իսկ իշխանությունը փոխելո՞վ: Ես չգիտեմ` ինչ է  նշվում, ինչ է բովանդակաությունը, ովքե՞ր են այդ հերոսները: Կարծես թե ադրբեջանական հերոսները շատ միագիծ են…  դրանք կամ Բաքվում, կամ Սումգայիթում, կամ Կիրովաբադում ուղղակի մարդասպաններն են: Շատ որոշակի օրինաչափություն ունեն այնտեղ հերոսները` նկատի ունենալով վերջին տարիներին նաև Հունգարիայի դեպքը (նկատի ունի ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին, ով սպանեց հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանին), և դժվար է  այստեղ չտեսնել, որ ձևավորվում է մի մշակույթ որտեղ ագրեսորը, մարդասպանը պիտի հերոսանա»,- ասել է Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով նաև Հայաստանում գտնվող փախստականներին` ազգագրագետը նշել է, որ նրանք անտեսվում են Հայաստանի իշխանություններիր կողմից: Միևնույն ժամանակ, ըստ Խառատյանի, այստեղ գտնվող փախստականներն ավելի լավ վիճակում են, քան, ադրբեջանցի փախստականները, քանի որ նրանց մի մասին միտումնավոր թույլ չեն տալիս դուրս գալ գետտոյացված վիճակից, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան նրանց թշվառ վիճակ: