Home / Հայաստան / Հայաստանում որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Հայաստանում որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Հունվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` մերկասառույցի պատճառով: Մերկասառույց առկա է նաև Ալավերդու, Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացած և դեռևս շարունակվող առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության հետևանքով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քեթի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները: Նշված բոլոր ճանապարհներին համապատասխան տեխնիկայի օգնությամբ կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: