Home / Հայաստան / Հունվարի 21-ին ջերմաստիճանը կշարունակի իջնել, այնուհետև կբարձրանա

Հունվարի 21-ին ջերմաստիճանը կշարունակի իջնել, այնուհետև կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում և 21-ի գիշերը Սյունիքում, սպասվում է ձյուն, առանձին վայրերում` մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին  հյուսիս-արևմտյան շրջաններում`  5-10 մ/վրկ, 20-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք:

Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 5-6, 21-ի գիշերը` ևս 2- 4,  22-ի ցերեկը և 23-ին կբարձրանա 2-4 աստիճանով: