Երեկ երեկոյան՝ 22:00-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում երթ է մեկնարկել՝ նվիրված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցին: Երթին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատներ, ովքեր Թուրքիայի իշխանություններից պահանջել են արդար դատավարություն անցկացնել՝ գտնելով սպանության իսկական պատվիրատուներին:
Երթի մոտ 1000 մասնակիցներ Մալաթիայի կենտրոնական հրապարակից շարժվել են դեպի քաղաքի հայկական եկեղեցի, որի հարևանությամբ գտնվում է այն տունը, որտեղ ծնվել է Հրանտ Դինքը:
«Դինքի սպանության գործը փակ չէ այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել», – հայտարարել են երթի մասնակիցները: