Հունվարի 20-ին, ժամը 06.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի է ունեցել պայթուն գազից. փլուզվել է պանելային ծածկը
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, փրկարարները փլատակից դուրս են բերել պահակատանը բնակվող Խաչատրյանների ընտանիքի 4 անդամների` 21-ամյա Նուշիկին, 47-ամյա Վանիկին, 44-ամյա Սոնային, 26-ամյա Նարեկին, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:
Վանիկ, Նարեկ, Նուշիկ Խաչատրյանների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Սոնա Խաչատրյանի առողջական վիճակը` ծանր: