Երեկ կառավարության նիստից դուրս գալով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, արժանանալով կառավարության շենքի դիմաց բողոքող մի քաղաքացու նախատիքններին, վերջինիս «բոմժ է» անվանել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Քաղաքացին էլ ի պատասխան հայտարարել է. «Քո նման թալանչիները, որ թալանում են` էթում են, բոմժանոց են ընկնում»: